Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․

«Ռուսաստանը դեռևս չի տեսնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին մասնակցելու հնարավորություն, քանի որ կանոնակարգից պատժամիջոցների հոդվածների հանման վերաբերյալ փոփոխությունները չեն ընդունվել:

Ելնելով այն հանգամանքից, որ կանոնակարգերը չեն փոխվել, և այդ կանոնը մնացել է, մենք մեզ համար անհնարին ենք համարում ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցությունը, որտեղ վախենում են լսել մեկ այլ տեսակետ», - ասել է Վոլոդինը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պնդում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության գերակայության մասին, որում ասվում է, որ բոլոր անդամ երկրներն ունեն հավասար իրավունքներ։ Այս կապակցությամբ Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեմ է ԵԽԽՎ կանոնակարգի կիրառմանը, որը թույլ է տալիս ազգային պատվիրակություններին զրկել լիազորություններից՝ առաջին հերթին քվեարկելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել է իրավունքներից 2014թ-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսստանին։