«Եվրատեսիլ 2019» մրցույթին Ռուստաստանի ներկայացուցչի անունը պաշտոնապես կհայտարարվի հունվարին, սակայն Super.ru պորտալը նշում է Սերգեյ Լազարևի անունը։ Հենց նա հանդես կգա Ռուսաստանի անունից երգի մրցույթում, որն անց կկացվի մայիսին Իսրայելում։

2016թ-ին երգիչն արդեն իսկ ներկայացրել է Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում։ Մինչև ապրիլ ամիսը նրա գրաֆիկը հագեցած է, սակայն մայիսին արտիստը դեռևս ոչ մի համերգ չունի։ Լազարևի օգտին է նաև մրցույթում ռևանշի ցանկությունը. երաժիշտը նախորդ անգամ մի քայլ էր հեռու հաղթանակից։

Լազարևին մրցույթին կնախապատրաստի Կիրկորովի թիմը, որը բաղկացած է հույն կոմպոզիտորներից և խորեոգրաֆներից։ Հետաքրքիր է՝ արդյոք արտիստը կկարողանա կրկնել Դիմա Բիլանի «սխրանքը». Բիլանը, երկրորդ անգամ մասնակցելով «Եվրատեսլին», հաղթանակ տարավ մրցույթում։

2016թ-ին մրցույթի ընթացքում Լազարևը պարային համար ներկայացրեց և կատարեց «You are the only one» երգը, սակայն այս անգամ պատրաստվում է այլ ոճի երգ կատարել։ Մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։