Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են մի տղամարդու՝ փորձելով նրանից գումար կորզել, սակայն վերջինս հաջողվել է փախչել, ինչից հետո նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ:

Հաղորդվում է, որ հանցագործներն առևանգել են տղամարդուն և ուղևորվել վերջինիս տուն՝ պահանջելով իրենց 20 միլիոն ռուբլի տալ, սակայն իր տան մոտ պատանդին հաջողվել է դուրս պրծնել նրանց ձեռքից ու փակվել իր զրահապատ Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայում, որտեղից էլ նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ:

Տղամարդն իր մեքենայով բախվել է իրեն առևանգողների մեքենային, ինչի հետևանքով նրանցից մեկն արգելափակված է մնացել:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները՝ փորձելով պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: