Արխիվ - 21 Հունվար 2019

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-ՀՀ համաձայնագիր

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-ՀՀ համաձայնագիր

Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ «Ուրախ եմ հաստատել, որ Միացյալ…

Էդմոն Մարուքյանն առաջարկում է աշխատանքի պետական տեսչություն ստեղծել

Էդմոն Մարուքյանն առաջարկում է աշխատանքի պետական տեսչություն ստեղծել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։ «Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի…

Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Արծրունին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի անդամներից 21-ը: Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 7 անդամ:

Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ալեքսանդր Լուկաշենկո. «Հայաստանը Մինսկի համար «եղել և մնում է հուսալի գործընկեր»

Ալեքսանդր Լուկաշենկո. «Հայաստանը Մինսկի համար «եղել և մնում է հուսալի գործընկեր»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով տասնյակ երկրների դեսպանների, այդ թվում ՀՀ դեսպանի, հավատարմագրերը, հայտարարել է․ «Հայաստանը Մինսկի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ Բելառուսը կապված է բազմակողմ համագործակցությամբ, այդ թվում նաև հիմնական միություններում՝ ԵՏՄ-ում…

«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։ «Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն…

Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020թ-ի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020թ-ի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ 2020թ-ի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում: Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման…

Հրդեհ՝ «Կերամիկա» խանութի տանիքում

Հրդեհ՝ «Կերամիկա» խանութի տանիքում

Հունվարի 21-ին, ժամը 00:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել…

Բոլիվիայում ֆուտբոլային թիմին փոխադրող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Բոլիվիայում ֆուտբոլային թիմին փոխադրող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ: Այդ մասին հայտնել է Clarin արգենտինական թերթը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել արգելակների խափանվելու պատճառով: Նշվում է, որ ավտոբուսում գտնվում էին «Սիկլես Կլուբ…

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Արևելյան Կանադայում

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Արևելյան Կանադայում

Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արևելյան Կանադայի նահանգներում: Ինչպես հայտնել է Ազգային օդերևութաբանական բյուրոն, առատ տեղումներն սկսվել են հունվարի լույս 20-ի գիշերը: Այսպես, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսուիք և Արքայազն Էդուարդի կղզիների ատլանտյան տարածաշրջաններում, կանխատեսման համաձայն, տեղ-տեղ մինչև…

«Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնությունը ԱԺ-ից պահանջում է ՀՀ նախկին նախագահների գործունեության տնտեսաքաղաքական գնահատականը

«Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնությունը ԱԺ-ից պահանջում է ՀՀ նախկին նախագահների գործունեության տնտեսաքաղաքական գնահատականը

«Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնությունը Ազգային Ժողովից պահանջում է լուծել մի քանի կարևոր խնդիրներ, այդ թվում՝ տալ ՀՀ նախկին նախագահների գործունեության տնտեսաքաղաքական գնահատականը․ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում…

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը երթուղին չի սպասարկել

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը երթուղին չի սպասարկել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ից «Երևան-Թբիլիսի-Երևան» միջպետական երթուղիով իրականացվող ուղևորափոխադրումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Մասնավորապես, դիմումատուն…

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Այսօր՝ հունվարի 21-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի ընթացքում ծրագրված է ավելի քան 350 նիստ, որոնք կսկսվեն առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան: Նիստերի շրջանակներում բազմաթիվ քննարկումներ տեղի կունենան, մասնավորապես՝ տնտեսական և քաղաքական թեմաներով:…

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ կմարվի և շրջանառության մեջ կդրվի նամականիշ

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ կմարվի և շրջանառության մեջ կդրվի նամականիշ

2019 թվականի հունվարի 22-ին ժամը 15:00-ին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում (հասցե՝ Մ. Բաղրամյան 3) «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի…

Varks.am վարկային կազմակերպության վրա հարձակում է կատարվել

Varks.am վարկային կազմակերպության վրա հարձակում է կատարվել

Արաբկիրում գտնվող վարկային կազմակերպության վրա հարձակում է եղել, հափշտակել են գումար: Տեղի ունեցածի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալը՝ Էդգար Ջանոյանը, ասաց, որ հարձակման մասին ոստիկանությանը հայտնել է կազմակերպության աշխատակիցը. «Հունվարի 21-ին՝…

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ 1in․am-ի դատարանը բավարարել է մասնակի

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ 1in․am-ի դատարանը բավարարել է մասնակի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով…

Եգիպտոսում հաղորդավարին 1 տարվա ազատազրկման են դատապարտել միասեռականից հարցազրույց վերցնելու համար

Եգիպտոսում հաղորդավարին 1 տարվա ազատազրկման են դատապարտել միասեռականից հարցազրույց վերցնելու համար

Եգիպտոսցի հեռուստահաղորդավար Մոհամեդ ալ Ղեիթին, որն իր հաղորդման շրջանակում հարցազրույց էր վերցրել միասեռական տղամարդուց ու քննարկել ոչ ավանդական սիրո թեման, դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Հաղորդավարն, ով նախկինում տարբեր առիթներով քննադատել էր միասեռականներին, այժմ մեղավոր է ճանաչվել միասեռականության…

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում կայացած ատլետիկայի միջազգային մրցաշարում

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում կայացած ատլետիկայի միջազգային մրցաշարում

Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Ղազախստանում կայացած Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Աղասյանը տղամարդկանց եռացատկում գրանցել է 16.63 արդյունք և գրավել առաջին տեղը: Սա Լևոնի լավագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում: «Ընդհանուր…

Հրդեհ ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրում

Հրդեհ ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրում

Այսօր՝ հունվարի 21-ին ֆրանսիական Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Նշենք, որ դրա հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը՝ լուրջ վնասվածքներ ստացել: Դեպքից ընդհանուր առմամբ 14 մարդ է տուժել:

«Նաիրի Ինշուրանս»-ը, ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ

«Նաիրի Ինշուրանս»-ը, ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Իրավապահ մարմինների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության…

Բազմազավակ, անապահով ընտանիքի մայրը դիմում է բարի մարդկանց

Բազմազավակ, անապահով ընտանիքի մայրը դիմում է բարի մարդկանց

Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի 71-րդ բնակարանում ապրող Նինա Մխիթարյանը դիմում է հասարակությանը՝ խնդրելով աջակցել իր բազմազավակ ընտանիքին։ Նինա Մխիթարյանը ապրում է մեկ սենյականոց բնակարանում՝ ամուսնու և 5 երեխաների հետ։ «Ես հուսահատ վիճակում եմ․ 14 քառակուսու մեջ…

Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլ․ հասցե են կոտրել

Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլ․ հասցե են կոտրել

Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա հրապարակել է կոտրված հաշիվների և էլ․ հասցեների տվյալներ։ «Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում…

«Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում

«Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում

Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակում անցկացվում են Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հունվարի 19-25-ը Կիևում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում…

Մարիա Գևորգյանը դարձել է Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոն

Մարիա Գևորգյանը դարձել է Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոն

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը Մարիա Գևորգյանն է: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր Մարիա Գևորգյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մրցաշարի վերջին տուրում հաղթանակներ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ և երրորդ տեղերը 6-ական միավորով…

ԲՀԿ պատգամավորը հայտարարել է անդամակցության դադարեցման մասին

ԲՀԿ պատգամավորը հայտարարել է անդամակցության դադարեցման մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ…

Եգիպտոսում Հին թագավորության ժամանակաշրջանին պատկանող գերեզմաններ են հայտնաբերվել

Եգիպտոսում Հին թագավորության ժամանակաշրջանին պատկանող գերեզմաններ են հայտնաբերվել

Եգիպտոսի հարավում Հին թագավորության ժամանակաշրջանին (մ.թ.ա 23-21-րդ դարեր) պատկանող գերեզմաններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնել է երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ հայտնագործությունն Ասուան քաղաքի մոտ արել է բրիտանական Բիրմինհգեմ քաղաքի համալսարանի…

Կյանքից հեռացել է «Ռեմբո» և «Տերմինատոր» ֆիլմերի պրոդյուսեր Էնդրյու Վայնան

Կյանքից հեռացել է «Ռեմբո» և «Տերմինատոր» ֆիլմերի պրոդյուսեր Էնդրյու Վայնան

Հունգարիայում 74 տարեկանում մահացել է հանրահայտ կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան: Վայնան մահացել է Բուդապեշտի իր տանը երկարատև ծանր հիվանդությունից հետո: Հայտնի հունգարացի կինոպրոդյուսերը ծնվել է 1944թ-ին Բուդապեշտում, սակայն 12 տարեկանում՝ 1956թ-ին, Հունգարական հեղափոխության պատճառով ընտանիքի հետ…

Աթենքում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ 7 մարդ է ձերբակալվել

Աթենքում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ 7 մարդ է ձերբակալվել

Հունվարի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնցից 7-ը ձերբակալվել են: Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների…

Իջևան քաղաքում տնակ է այրվել

Իջևան քաղաքում տնակ է այրվել

Հունվարի 20-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սերմակի» կոչվող տարածքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 44/3…

Մոսկվայի կենտրոնում տղամարդը կրակ է բացել իրեն առևանգողների ուղղությամբ

Մոսկվայի կենտրոնում տղամարդը կրակ է բացել իրեն առևանգողների ուղղությամբ

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են մի տղամարդու՝ փորձելով նրանից գումար կորզել, սակայն վերջինս հաջողվել է փախչել, ինչից հետո նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ: Հաղորդվում է, որ հանցագործներն առևանգել են տղամարդուն և ուղևորվել վերջինիս տուն՝ պահանջելով իրենց 20 միլիոն ռուբլի տալ, սակայն…

Իտալիայի փոխվարչապետն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ

Իտալիայի փոխվարչապետն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ

Իտալիայի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ Աֆրիկայի գաղութացման համար, հաղորդում է ANSA գործակալությունը: Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը՝ «Հինգ աստղ» շարժումը, առաջարկելու…

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,…

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների,…

Ջրանջատում է սպասվում Մեղրի քաղաքում և Վարդանի Ձոր գյուղում

Ջրանջատում է սպասվում Մեղրի քաղաքում և Վարդանի Ձոր գյուղում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 22-ին ժամը 09։00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 09։00-ն կդադարեցվի՝ Մեղրի քաղաքի և Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված…