Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ: Այդ մասին հայտնել է Clarin արգենտինական թերթը:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել արգելակների խափանվելու պատճառով: Նշվում է, որ ավտոբուսում գտնվում էին «Սիկլես Կլուբ Լավալիե» սիրողական թիմի ֆուտբոլիստներն Արգենտինայից, նրանցից չորսը զոհվել են, ևս վեցը՝ տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: