Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով տասնյակ երկրների դեսպանների, այդ թվում ՀՀ դեսպանի, հավատարմագրերը, հայտարարել է․

«Հայաստանը Մինսկի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ Բելառուսը կապված է բազմակողմ համագործակցությամբ, այդ թվում նաև հիմնական միություններում՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում:

Մենք միտված ենք հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի ընդլայնմանը և պատրաստ ենք մասնակցել ցանկացած նախագծի, այդ թվում Հայաստանի տարածքում, որը կհետաքրքրի մեր հայ բարեկամներին ու եղբայրներին»,- ասել է Լուկաշենկոն: