Այսօր՝ հունվարի 21-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը:

Համաժողովի ընթացքում ծրագրված է ավելի քան 350 նիստ, որոնք կսկսվեն առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան: Նիստերի շրջանակներում բազմաթիվ քննարկումներ տեղի կունենան, մասնավորապես՝ տնտեսական և քաղաքական թեմաներով: Թվային տնտեսությունից, գլոբալ ֆինանսական ռիսկերից, կրիպտոարժույթներից, կիբեռանվտանգությունից բացի՝ կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը:

Համաժողովին կմասնակցի ավելի քան 3000 մարդ 110 երկրից, այդ թվում՝ ավելի քան 60 երկրի առաջնորդ: Առաջնորդների թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը «շաթդաունի» պատճառով չի մասնակցի համաժողովին: Brexit-ի ֆոնին ստեղծված իրավիճակի պատճառով Դավոս այցը չեղարկել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «դեղին անթև բաճկոնների» ցույցերի պատճառով:

Համաժողովը կտևի մինչև հունվարի 25-ի կեսօր: