Հունվարի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնցից 7-ը ձերբակալվել են:

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է 25 ոստիկան: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հունվարի 20-ին, Աթենքում անցկացվում էր բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի:

Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 2018թ-ի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները: