2019 թվականի հունվարի 22-ին ժամը 15:00-ին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում (հասցե՝ Մ. Բաղրամյան 3) «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Այս մասին հայտնում են Հայփոստից: