Հունվարի 21-ին, ժամը 00:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 03:07-ին:

Այրվել է Լենինգրադյան փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող «Բրուտ» հուշանվերների խանութի տանիքը՝ մասամբ (մոտ 2 քմ) և մոտակայքում գտնվող ծառի փչակը՝ մասամբ: