Կյանքից հեռացել է «Ռեմբո» և «Տերմինատոր» ֆիլմերի պրոդյուսեր Էնդրյու Վայնան
Հունգարիայում 74 տարեկանում մահացել է հանրահայտ կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան:
Վայնան մահացել է Բուդապեշտի իր տանը երկարատև ծանր հիվանդությունից հետո:
Հայտնի հունգարացի կինոպրոդյուսերը ծնվել է 1944թ-ին Բուդապեշտում, սակայն 12 տարեկանում՝ 1956թ-ին, Հունգարական հեղափոխության պատճառով ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ:
Էնդրյու Վայնայի ֆիլմերի շարքում ամենահայտնիներից են «Ռեմբո. Առաջին արյուն» (1982), «Ռեմբո. Առաջին արյուն 2» (1985) և «Ռեմբո 3» (1988) ֆիլմերը, «Դատավոր Դրեդը» (1995), ինչպես նաև «Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը» (2003) և «Տերմինատոր. Փրկիչը» (2009) ֆիլմերը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում