Հունվարի 20-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սերմակի» կոչվող տարածքում այրվում է փայտե տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 44/3 շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում (սեփականատերը՝ Ս. Բ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, մարվել՝ 21:57-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 13 քմ):