Եգիպտոսցի հեռուստահաղորդավար Մոհամեդ ալ Ղեիթին, որն իր հաղորդման շրջանակում հարցազրույց էր վերցրել միասեռական տղամարդուց ու քննարկել ոչ ավանդական սիրո թեման, դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:

Հաղորդավարն, ով նախկինում տարբեր առիթներով քննադատել էր միասեռականներին, այժմ մեղավոր է ճանաչվել միասեռականության քարոզի համար:

Գիզայի դատարանը նրան տուգանել է մոտ 200 դոլարով, ինչպես նաև վճռել, որ բանտից դուրս գալուց հետո նա մեկ տարի պետք է գտնվի իրավապահների հսկողության ներքո:

Նշենք, որ Եգիպտոսի պես խիստ պահպանողական մուսուլմանական երկրում իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: