Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հրապարակել է կոտրված հաշիվների և էլ․ հասցեների տվյալներ։

«Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ, ապա մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի դեռ ադրբեջանցիները հաշիվները չեն տարել», - գրել է մեդիափորձագետը։

Նա հավելել է, որ հաքերները հայտարարում են 10,000 հաշիվ կոտրելու մասին։

«Խիստ գերագնահատում են (ադրբեջանցի հաքերները) իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են», - գրել է նա։