ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե այն նորմը, որով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, տեղին չէ։

«Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից», - ընդծել է Ռուբեն Սահակյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանից պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի։

«Նախագահը անձեռնմխելի է, այն նորմը, որով նրան մեղադրանք է առաջադրվել, տեղին չէ, այդ նորմով նրան մեղադրանք առաջադրել չի կարելի», - ասել է նա։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը հավելել է նաև, թե նրանք, ովքեր կարծում են, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ, տգետ են։

Ռուբեն Սահակյանն ընդգծել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է։

«Ու, ընդհանրապես, դա փաստաթուղթ չէ, որը կայացվել է դատարանի կողմից», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանի խոսքով, չի մասնակցելու դատական նիստին։