Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը:

Ինչպես հաղորդում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը, քաղցրավենիքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: