Արխիվ - 14 Փետրվար 2019

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը

Սանկտ-Պետերբուրգում 68 տարեկանում մահացել է հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին։ Նշենք, որ Ս. Զախարովը 1974թ-ին արժանացել է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցանակի: 1975թ-ին նկարահանվել…

Իրանում ահաբեկիչները պայթեցրել են զինվորականների ավտոբուսը․ Կա 27 զոհ

Իրանում ահաբեկիչները պայթեցրել են զինվորականների ավտոբուսը․ Կա 27 զոհ

Փետրվարի 13-ի երեկոյան Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Խաշ-Զահեդան ավտոճանապարհին ահաբեկչական խմբավորման գործողությունից պայթել է ԻՀՊԿ «Ղոդս»-ի ռազմաբազայի զինծառայողների ավտոբուսը, ինչից 27 զինծառայող մահացել է, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմնյուզ»…

Կառավարության ծրագիրն ընդունվել է

Կառավարության ծրագիրն ընդունվել է

Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը։ Կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 37-ը: Ավելի վաղ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը», իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկները չընդունվեն: Նշենք, որ Կառավարության…

Ուշի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ուշի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների…

Ամերիկացի բժիշկները Facebook-ին խնդրել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը

Ամերիկացի բժիշկները Facebook-ին խնդրել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը

Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը, հաղորդում է The Guardian-ը: Պատվաստումների դեմ նախապաշարմունքը խնդիր է համարվում բազմաթիվ երկրներում: Օրինակ՝ «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ամերիկյան խումբը կազմված է 150 հազար…

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը…

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ

ԱՄՆ սենատորները ներկայացրել են նոր օրինագիծ, որով պահանջում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ու նաև Սև ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին գրում է euronews-ը։ Փաստաթուղթը, որը Սենատում անվանել են «պատժամիջոցներ դժոխքից»,…

Արտակ Զեյնալյան. «Նախատեսում ենք պետական տուրքի վճարումից ազատել լրատվության միջոցներին»

Արտակ Զեյնալյան. «Նախատեսում ենք պետական տուրքի վճարումից ազատել լրատվության միջոցներին»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զանգվածային լրատվության միջոցների համար կարևոր բարեփոխում է որակում «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները։ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն արդեն հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական…

Արսեն Թորոսյան․ «Մասնակցում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովին»

Արսեն Թորոսյան․ «Մասնակցում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովին»

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մասնակցում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովին՝ ուղղված առողջապահության մեջ արտակարգ իրավիճակներից մարդկանց պաշտպանելու ջանքերի միավորմանը, որը տեղի է ունենում Ստամբուլում։ Խոսել եմ…

Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ Մեղադրանքը՝ լրացվել

Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ Մեղադրանքը՝ լրացվել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ, «Երկրապահ կամավորական միության» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228…

Վահե Էնֆիաջյան. «Կառավարության ծրագրում պետք է նշել աղբյուրները, ժամանակացույցը և իրագործման եղանակը»

Վահե Էնֆիաջյան. «Կառավարության ծրագրում պետք է նշել աղբյուրները, ժամանակացույցը և իրագործման եղանակը»

Կառավարության ծրագրում պետք է կոնկրետ մատնանշել աղբյուրները, ժամանակացույցը և ինչպես է իրականացվելու այս կամ այն խնդրի լուծումը: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ քանի դեռ քննարկումներն ավարտված չեն, չի կարող ասել՝ ինչպես կքվեարկեն: Նա հավելել է, որ վարչապետի…

Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 ավտոբուսով

Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 ավտոբուսով

Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի շուրջ 70 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 19 երթուղի սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում «Հայգեր» մակնիշի շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: «Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ…

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրն ընդլայնվում է

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրն ընդլայնվում է

«Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի հետագա ընթացքը ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: Ծրագիրն ուղղված է բնակչության շրջանում…

Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից

Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից

Փետրվարի 14-ի առավոտյան Երևանի ավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ հրաժարվել են աշխատել և գործադուլ են հայտարարել: Այդ մասին հայտնի է դարձել սոցցանցերում բողոքող տարբեր օգտատերերի գրառումներից, մասնավորապես՝ Ավան և Մասիվ վարչական շրջանների բնակիչների: Նրանց խոսքով՝ կանգառներում հերթեր են գոյացել,…

Մանե Թանդիլյան. «Խայտառակության վերացումը հեղափոխական տնտեսության արդյունք չէ»

Մանե Թանդիլյան. «Խայտառակության վերացումը հեղափոխական տնտեսության արդյունք չէ»

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որի ընթացքում ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքները շատ մեծ են, ժողովրդի ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված…

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Նախարարությունը մանրամասներ է հրապարակել, որը նույնությամբ վերահրապարակում ենք ստորև: Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ…

Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝…

ԵՄ-ն 120 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն 120 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիություն-Հայաստան աջակցության ծրագրերը, որոնք նախորդ տարիներին դեռ ընթացակարգային փուլերում էին, կմեկնարկեն այս տարվանից։ Ավելին, բաղադրիչները, որոնց ուղղությամբ ֆինանսական աջակցություն է տրվելու, հանրայնացվելու են, որպեսզի ծրագրերի մասին լայն շերտերն իրազեկվեն։ ՀՀ կառավարությունը 2017-2019թթ.…

Արցախում և Հայաստանում վերջին օրերին գրանցվել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Արցախում և Հայաստանում վերջին օրերին գրանցվել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով, փետրվարի…

Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԱՇԿ-HDP) անդամների և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ։ Փետրվարի 13-ին բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքական գործիչներ և լրագրողներ, որոնց շարքերում են եղել HDP-ի Ստամբուլի Ումրանիյե շրջանի գրասենյակի…

Հարցական նշանի և հնչերանգի կիրառության մասին

Հարցական նշանի և հնչերանգի կիրառության մասին

Լեզվի կոմիտեն հորդորում է խոսել և գրել գրագետ։ Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը ճիշտ շեշտադրելը։ Հայտնի է, որ հայերենում հարցական նշանը…

«1970-ականների լուսանկար․ Կենտրոնական ունիվերմագի շենքը». Ռուբեն Շուխյան

«1970-ականների լուսանկար․ Կենտրոնական ունիվերմագի շենքը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի հանրախանութը, կամ ուղղակի՝ «Մանկական աշխարհ», 1970 թվականների լուսանկար: Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1935-ին, հանրախանութը բացվել է 1937թ-ին: Ճարտարապետներն են եղել Միքայել Մազմանյանը,…

ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: «Ազատ, անկախ ուսանող» պաստառներով, ուսանողները քայլերթ են անում՝ նշելով, որ չեն հանդուրժելու «կոռումպացված ռեկտորի ներկայությունը մայր բուհում»:

Հայաստանում տեսախցիկները դարձյալ հայկական հովազ են ֆիքսել

Հայաստանում տեսախցիկները դարձյալ հայկական հովազ են ֆիքսել

Հայկական կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել հայկական հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին 3 անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ` կենսաբանների և կենդանասերների…

Նյու Յորքի նախկին քաղաքապետը $500 մլն կհատկացնի Թրամփի դեմ պայքարելու համար

Նյու Յորքի նախկին քաղաքապետը $500 մլն կհատկացնի Թրամփի դեմ պայքարելու համար

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը խոստացել է սեփական միջոցներից 500 միլիոն դոլար հատկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նախընտրական պայքար մղելու համար: Այս մասին գրում է Politico-ն՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով: Պարբերականի տվյալներով՝ Բլումբերգն այս կերպ կվարվի Դեմոկրատական կուսակցության…

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցանկը: Ինչպես հաղորդվում է ԱՄՆ ֆիննախարարության կայքում՝ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել 9 ֆիզիկական և 2 իրավաբանական անձինք: Խոսքը երկու ընկերության և Իրանի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի…

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին…

Չվերահսկվող պոչամբարը վտանգ է առաջացրել Թեղուտ և Շնող բնակավայրերի համար

Չվերահսկվող պոչամբարը վտանգ է առաջացրել Թեղուտ և Շնող բնակավայրերի համար

Փետվարի 7-10-ը քամիների հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից մթնոլորտ արտանետված փոշին տարածվել է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա: «Այդ երեք օրերին նույնիսկ մեր տան ճաշասեղանին անընդհատ պոչամբարի փոշի էր նստում»,- հայտնեց մի թեղուտցի, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Այս մասին…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման…

Օդանավակայանի տարածքում անհատ տաքսու վարորդների գործունեության մասին հայեցակարգ կմշակվի

Օդանավակայանի տարածքում անհատ տաքսու վարորդների գործունեության մասին հայեցակարգ կմշակվի

Նախորդ ամիս լուրեր էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանում գործող անհատ տաքսիստների վերաբերյալ զբոսավարների դժգոհության մասին: Վերջիններս ասել էին, թե տաքսիստներ կան, որոնք, օդանավակայանի արգելափակոցին մոտենալով, զբոսաշրջիկից 30 հազար դրամ են վերցնում՝ որպես Հայաստանի մուտքի վճար: Զբոսավարներն…

Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը

Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: Ինչպես…

Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018թ-ի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգմանաշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Ավան՝ Հովհաննիսյան թաղ․ 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29,…