Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի շուրջ 70 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 19 երթուղի սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում «Հայգեր» մակնիշի շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա:

«Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի.

Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով», - նշել է Կարապետյանը:

Նա նաև հավելել է, որ քաղաքապետարանը քննարկում է մինչև նոր ցանցի ներդրումը ուրիշ նոր շարժակազմ ձեռք բերելու ու երթուղի մտցնելու հնարավորությունը:

«Այս ընթացքում պարբերաբար տարբեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչրների հետ հանդիպումներ են տեղի ունենում»,- պատմել է խոսնակը: