Սանկտ-Պետերբուրգում 68 տարեկանում մահացել է հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին։

Նշենք, որ Ս. Զախարովը 1974թ-ին արժանացել է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցանակի: 1975թ-ին նկարահանվել է «Երկնային ծիծեռնակներ» երաժշտական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին։

Տարբեր տարիներին աշխարհի 42 երկրում հանդես է եկել համերգներով։