«1970-ականների լուսանկար․ Կենտրոնական ունիվերմագի շենքը». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի հանրախանութը, կամ ուղղակի՝ «Մանկական աշխարհ», 1970 թվականների լուսանկար:
Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1935-ին, հանրախանութը բացվել է 1937թ-ին: Ճարտարապետներն են եղել Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը և Գևորգ Քոչարը (նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Արսեն Ահարոնյանը)»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում