Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Նախարարությունը մանրամասներ է հրապարակել, որը նույնությամբ վերահրապարակում ենք ստորև:

Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

- ապահովագրական շուկայի մասնագետ,
- գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
- վնաս գնահատող,
- գյուղատնտես,
- այգեգործ,
- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
- ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019թ. փետրվարի 25-27 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2019թ-ի փետրվարի 20-ը:

Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական էջում։