Նյու Յորքի նախկին քաղաքապետը $500 մլն կհատկացնի Թրամփի դեմ պայքարելու համար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը խոստացել է սեփական միջոցներից 500 միլիոն դոլար հատկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նախընտրական պայքար մղելու համար: Այս մասին գրում է Politico-ն՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ Բլումբերգն այս կերպ կվարվի Դեմոկրատական կուսակցության կողմից բաց նախնական ընտրությանը մասնակցելու դեպքում:
Եթե նա հրաժարվի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա մտադիր է «աննախադեպ տեղեկատվական քարոզարշավ» սկսել՝ դեմոկրատների կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու համար:
Նշենք, որ նախորդ շաբաթ Նյու Յորքի նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ 2020թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշումը կկայացնի երեք շաբաթից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում