Փետրվարի 13-ի երեկոյան Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Խաշ-Զահեդան ավտոճանապարհին ահաբեկչական խմբավորման գործողությունից պայթել է ԻՀՊԿ «Ղոդս»-ի ռազմաբազայի զինծառայողների ավտոբուսը, ինչից 27 զինծառայող մահացել է, 13-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմնյուզ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ զինծառայողների ավտոբուսի կողքին պայթել է ահաբեկիչների տեղադրած ռումբը։

Ըստ իրանական աղբյուրի՝ զինծառայողները սահամանապահներ էին, ծառայությունը ավարտել ու վերդառնում էին։ «Ջայիշ ալ-Ադլ» կոչվող խմբավորումը արդեն պատասխանատվություն է ստանձել այս պայթյունի համար։

Նշենք, որ «Ջայիշ ուլ-Ադլ» կազմակերպությունը հիմանդրվել է 2012թ, «Ջունդալլահ» կազմակերպության անդամների կողմից, ովքեր 2014թ. Պակիստան-Իրան սահմանին սպանել էին 14 իրանցի սահմանապահի։ «Ջայիշ ուլ-Ադլ»-ը գործում է հենց Սիստան-Բելուջիստան շրջանում։