Լրագրող, Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի քանի ամփոփ փաստ՝ 2018թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկից.

• 2018թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 9 268 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,

• 2017թ-ի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 1 194 մլրդ դրամով կամ 14.8%-ով,

• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել,

• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ Գրանդ Տոբակոն (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր),

• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018թ-ի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)»: