Արխիվ - 18 Փետրվար 2019

Պլանային ջրանջատում Վանաձորում

Պլանային ջրանջատում Վանաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 22-ը ժամը 09։00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տարոն 4, Միջին Մեքենաշինարարներ, Սեբաստիա, Ածխահատներ փողոցների, Կանակա 40,…

Հայաստանի պատմության թանգարանի որոշ ցուցասրահներ երկու ամիս չեն գործի

Հայաստանի պատմության թանգարանի որոշ ցուցասրահներ երկու ամիս չեն գործի

Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից ապրիլի 30-ը թանգարանում կիրականացվեն վերակառուցման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի: Այս մասին հայտնում են մշակույթի…

Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները

Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները

Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է 10BestLook-ը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է հունական Սանտորինի կղզին, որին հաջորդում են Փխի-Փխին Թայլանդում, Ֆիջին, Մավրիկին, Բալին, Հավայան կղզիներում տեղակայված Մաուին, Ճամայկան, Բորա Բորան, Մալդիվներն ու Սեյշելյան…

«Հովհաննես Գալստյանի բարձրացրած խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն». ՄԻՊ

«Հովհաննես Գալստյանի բարձրացրած խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար…

«Մի քանի ամփոփ փաստ՝ 2018թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկից»․ Բաբկեն Թունյան

«Մի քանի ամփոփ փաստ՝ 2018թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկից»․ Բաբկեն Թունյան

Լրագրող, Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի ամփոփ փաստ՝ 2018թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկից. • 2018թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 9 268 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,…

«Էրդողանն այն առաջնորդներից է, ում Պուտինը վստահում է». Դմիտրի Պեսկով

«Էրդողանն այն առաջնորդներից է, ում Պուտինը վստահում է». Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է վստահում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին: Այս մասին Hurriyet-ի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Իհարկե: Նրանք լավ են հասկանում միմյանց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք…

Հադրութի շրջանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ

Հադրութի շրջանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ

Հադրութի շրջանի Տող գյուղի 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ: Տողի համայնքի ղեկավար Ալեքսանդր Շաբուրյանն ասել է, որ վերականգնման աշխատանքներն սկսվել են 2018-ից: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։ «Տեղադրել է նոր տանիք: Ներկայում տարվում են եկեղեցու…

Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանն ավելի քան $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացում

Երևանն ավելի քան $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացում

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ կամ $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համայնքի 2019թ-ի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:…

Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը 4 մլն դրամ է յուրացրել

Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը 4 մլն դրամ է յուրացրել

Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը մոտ 4 մլն դրամի չարաշահումներ է կատարել, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-2017թթ-ի ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է…

Ադրբեջանում Լապշինի դեմ 2 նոր քրեական գործ են հարուցել

Ադրբեջանում Լապշինի դեմ 2 նոր քրեական գործ են հարուցել

Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այդ մասին իրեն զգուշացրել էին ռուսական «լուրջ» կազմակերպության ներկայացուցիչները,…

«Պարտեզ» ռեստորանի մոտ զինված միջադեպի գործով 17 անձի մեղադրանք է առաջադրվել

«Պարտեզ» ռեստորանի մոտ զինված միջադեպի գործով 17 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի, հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը: 2019թ-ի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմանում,…

«Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին»․ Արսեն Թորոսյան

«Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք ծննդօգնության ծառայությունները շատ կարևոր են ընդհանրապես երկրի առողջապահության և ժողովրդագրական ցուցանիշների համար, և հետևաբար այն մեր ուշադրության կենտրոնում է հենց ամենասկզբից։ Իմ 2018թ-ի հուլիսի 30-ի հրամանով…

«Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30ՍՄ»․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

«Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30ՍՄ»․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից պատվիրած 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչները ստանալ 2019թ-ի վերջին, ծայրահեղ դեպքում՝ 2020թ-ի սկզբին։ Հայաստանը ընդհանուր առմամբ ցանկանում է գնել 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի…

ՊՆ պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում (տեսանյութ)

ՊՆ պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանքով: Այս մասին նա ասել է 2rd.am կայքին տված հարցազրույցում: Քոչարյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքը որակել…

Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ,…

Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեների ջրամատակարարումը

Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի՝ Դրո փողոցի 1-11 կենտ համարների, 6, 6/2, 6/4 համարների և համար 48 դպրոցի, Ահարոնյան փողոցի…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 - Մալաթիա փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…