Հայաստանի պատմության թանգարանի որոշ ցուցասրահներ երկու ամիս չեն գործի
Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից ապրիլի 30-ը թանգարանում կիրականացվեն վերակառուցման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի:
Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում