Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019 թ. մայիսի 7-8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս, որը կանցկացվի Հայաստանում:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կոնֆերանսը կրում է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագիրը: