Արխիվ - 21 Փետրվար 2019

Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին

Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին

Կառավարության փետրվարի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն է ուղարկել ուսումնասիրություն, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Փաշինյանը…

Նիկոլ Փաշինյան. «Ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և բանտ ուղարկվի»

Նիկոլ Փաշինյան. «Ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և բանտ ուղարկվի»

ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ դրամաշնորհի հարցը քննարկելիս: «Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն…

«Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել»․ Արթուր Վանեցյան

«Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել»․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն, հայտարարել է, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին գրում է panarmenian-ը։ Նա շեշտել է, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։ «Քոչարյանների…

Փորձ է արվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ մտցնել դեղնականաչավուն զանգված

Փորձ է արվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ մտցնել դեղնականաչավուն զանգված

Օրեր առաջ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա…

Ազատամուտ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի

Ազատամուտ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի

Հունիսի 9-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը օրեր շարունակ տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք,…

«Շատ վատ նշան է, երբ երկիրը թալանածները փրկագնով ապահովում են իրենց ազատությունը». Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյան

«Շատ վատ նշան է, երբ երկիրը թալանածները փրկագնով ապահովում են իրենց ազատությունը». Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞վ է հիշում Քըրք Քըրքորյանի՝ իր միլիարդներից Հայաստանի համար հատկացված 200 միլոնի վերջին, մնացած 10 միլիոնը, ինչո՞ւ հանկարծ որոշեց Հայաստանին չտրամադրել, այլ փոխանցեց Լոս Անջելեսի համալսարանին: Հարցրեք հայ մեծ բարերար Սաշիկ Սարգսյանին՝…

Դատավորները առողջապահական ապահովագրություն կստանան, կօգտվեն հանրային ծառայողի սոցիալական երաշխիքներից

Դատավորները առողջապահական ապահովագրություն կստանան, կօգտվեն հանրային ծառայողի սոցիալական երաշխիքներից

Դատավորները պետական միջոցների հաշվին առողջապահական ապահովագրություն կստանան, ինչպես նաև կօգտվեն հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին: Ինչպես հայտնեց հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, այս փաթեթում կներառվեն…

Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում: Վարժանքների ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով 5 կուրսանտ է վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Դեպքի առթիվ շրջանի գլխավոր դատախազության…

Դիարբեքիրում թուրք-քրդական բախումներից վնասված Սուրբ Կիրակոս եկեղեցին շուտով վերանորոգվելու է

Դիարբեքիրում թուրք-քրդական բախումներից վնասված Սուրբ Կիրակոս եկեղեցին շուտով վերանորոգվելու է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում 2015թ-ին թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսելու։ Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների տարածաշրջանային ղեկավար Մեթին Էվսենը հայտնել է, որ 2015թ-ի բախումներից հետո վնասված…

Լևոն Աղասյանը ճանաչվել է Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող

Լևոն Աղասյանը ճանաչվել է Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները մասնակցել են միջազգային երրորդ մրցաշարին: 1948թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկորդների…

Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել

Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել

Իսրայելական IAI (Israel Aerospace Industries) կոնցեռնը փետրվարի 20-24-ը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Mini Harpy մահապարտ անօդաչու թռչող սարքը: Ընկերության հրապարակած հոլովակում թիրախներից մեկը ռուսական С-300 և С-400 զենիթահրթիռային համակարգերի…

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության…

Ազգային Ժողովում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել

Ազգային Ժողովում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: Որոշման մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության…

Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ է տոնել

Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ է տոնել

Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից A մրցաշարում հաղթանակ տոնեցին միայն Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեցին Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը կիսեց իավորը մրցակցի հետ: B մրցաշարում միավորը…

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-19:00 ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության…

Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝…

«ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ». Արայիկ Հարությունյան

«ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ». Արայիկ Հարությունյան

«Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Արամ Սիմոնյանը ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք և միջոցառումներ չեն լինելու։ Շաբաթներ առաջ…

ՀՀԿ-ն ֆինանսական աջակցություն կստանա կառավարությունից

ՀՀԿ-ն ֆինանսական աջակցություն կստանա կառավարությունից

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային ժողովի 2018թ-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Որոշումն ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող հարցերի թվում: 2019թ-ի պետական…

Արայիկ Հարությունյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական - Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիրը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արայիկ Հարությունյանն…

Համաձայն շրջանառվող լուրերի՝ բարեգործության անվան տակ հանդես եկող «Զին տաքսին» հրաժարվում է տեղեկություն տրամադրել իր գործունեության վերաբերյալ

Համաձայն շրջանառվող լուրերի՝ բարեգործության անվան տակ հանդես եկող «Զին տաքսին» հրաժարվում է տեղեկություն տրամադրել իր գործունեության վերաբերյալ

«Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80%-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին: Սակայն, ֆեյսբուքյան էջը զինվորների լուսանկարներով հեղեղող «Զին տաքսին» հրաժարվում…

Թուրքիայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Չորեքշաբթի Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.23-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք:…

Ուֆայում հայկական եկեղեցի է կառուցվում

Ուֆայում հայկական եկեղեցի է կառուցվում

Ուֆայի Զատոնի Վավիլովո գյուղում սկսվել է հայկական եկեղեցու շինարարությունը, հայտնում է «Գովորիտ Ուֆա»-ն: Հայտնի է, որ հանրապետությունում բնակվում է 30 հազար հայ: Եկեղեցին կառուցվում է «Ռուսաստանի հայերի միության» Բաշկիրական տարածաշրջանային բաժանմունքի համար: Օծման արարողությանը…

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցներ, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցներ, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վատ եղանակի պատճառով ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել, ավելի քան 3 հազարն էլ հետաձգվել է: Այդ մասին հայտնում է PEH TВ-ն: Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ում ուժեղ անձրևներ և առատ ձյուն է տեղում: Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, Կանզասի, Նյու Յորքի իշխանությունները…

Կայացել է Արշակ Փոլադյանի «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» գրքի շնորհանդեսը

Կայացել է Արշակ Փոլադյանի «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» գրքի շնորհանդեսը

ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» արաբերեն գրքի շնորհանդեսը։ Միջոցառման սկզբում գրքի վերաբերյալ գիտական զեկույցով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի գիտական քարտուղար,…

Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019 թ. մայիսի 7-8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս, որը կանցկացվի Հայաստանում: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի…

Փոփոխվելու է լրատվամիջոցներին անհատույց կերպով տարածքներ հատկացնելու կարգը

Փոփոխվելու է լրատվամիջոցներին անհատույց կերպով տարածքներ հատկացնելու կարգը

«Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ նամակ է ստացել պետական գույքի կառավարման կոմիտեից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 շենքում զբաղեցրած իր տարածքը: Լրատվամիջոցին այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել, իսկ գործակալությունն այժմ ունի 26 աշխատակից, որոնց այլ տարածք տեղափոխելու…

«Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին». ՀՀ վարչապետ

«Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմում է ժողովրդին․ «Մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաև ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24 կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24 կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 21-25 սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 21-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն-Արագած-Վարդենուտ, Նիգավան, Լուսագյուղ, Եղիպատրուշ,…

Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 - Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-3 մուտքերը և 35 շենքը, 10։00-16։00…