Հունիսի 9-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին:

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը օրեր շարունակ տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2018թ-ի հոկտեմբերին Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Վերջինս Ազատամուտը ղեկավարում էր 2008թ-ից:

Նշենք, որ այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ավագանու նախկին անդամ Վահագն Ալավերդյանը: