Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ է տոնել
Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչներից A մրցաշարում հաղթանակ տոնեցին միայն Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեցին Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը կիսեց իավորը մրցակցի հետ:
B մրցաշարում միավորը կիսեցին Ռաֆայել Վահանյանը, Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը: Հաղթեցին Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում