Չորեքշաբթի Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.23-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 8 կմ խորությամբ:

Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: