Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ո՞վ է հիշում Քըրք Քըրքորյանի՝ իր միլիարդներից Հայաստանի համար հատկացված 200 միլոնի վերջին, մնացած 10 միլիոնը, ինչո՞ւ հանկարծ որոշեց Հայաստանին չտրամադրել, այլ փոխանցեց Լոս Անջելեսի համալսարանին: Հարցրեք հայ մեծ բարերար Սաշիկ Սարգսյանին՝ գուցե պատմելիք ունենա: Իսկ ընդհանրապես, սա շատ վատ նշան է, երբ երկիրը թալանածները փրկագնով ապահովում են իրենց ազատությունն ու հեղափոխական Հայաստանի արևի տակ իրենց տեղը: Երկու հետևություն՝ կամ իշխանությունները թույլ են, կամ՝ օդի պես կարիք ունեն այդ միլոնների, բայց եթե կարիք ունեն, հարց՝ տոնածառային, ու իբր օրենքով պարգևավճարային լոպազությունների իմաստը ո՞րն է»: