Իսրայելական IAI (Israel Aerospace Industries) կոնցեռնը փետրվարի 20-24-ը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Mini Harpy մահապարտ անօդաչու թռչող սարքը:

Ընկերության հրապարակած հոլովակում թիրախներից մեկը ռուսական С-300 և С-400 զենիթահրթիռային համակարգերի МЗКТ-7930 շասսիի վրա տեղակայված շարժական ռադիոտեղորոշիչ սարքի ռադարն է հիշեցնում:

Նշենք, որ Mini Harper համակարգը միավորում է Harop և Harpy անօդաչու սարքերի հնարավորությունները: Այն կարող է պարեկություն անել, սպասել թիրախի հայտնվելուն և համապատասխան տեսագրությունն ուղարկել օպերատորին:

Սարքի ընդհանուր քաշը 45 կգ է, թռիչքի հեռավորությունը՝ օպերատորից մինչև 100 կմ, տևողությունը՝ մինչև 2 ժամ: