Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել:

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում: Վարժանքների ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով 5 կուրսանտ է վիրավորվել:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:

Դեպքի առթիվ շրջանի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել: