Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-19:00 ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: