Արայիկ Հարությունյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից
Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական - Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիրը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար հայտարարել է, որ իր որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով:
«Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սահակյանին, ով 2007թ-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին...Ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»,- ասվում է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: