Ամերիկայի Միացյալ Նահանգներում վատ եղանակի պատճառով ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել, ավելի քան 3 հազարն էլ հետաձգվել է: Այդ մասին հայտնում է PEH TВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ում ուժեղ անձրևներ և առատ ձյուն է տեղում:

Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, Կանզասի, Նյու Յորքի իշխանությունները փակել են դպրոցներն ու պետական հաստատությունները, քաղաքացիներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից:

Ալաբամայում և Միսիսիպիում առկա է ջրհեղեղի վտանգ: Ըստ կանխատեսումների` վատ եղանակը կշարունակվի մինչև հինգշաբթի: