ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային ժողովի 2018թ-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Որոշումն ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:

2019թ-ի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725,6 հազար դրամ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208, 5 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150,7 հազար դրամ, իսկ «Իմ Քայլը» դաշինքին կհատկացվի 78 մլն 6 հազար դրամ:

Ֆինանսական աջակցություն կստանան նաև «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 4 մլն 303,4 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 7 մլն 56,7 հազար դրամ: