Բաթումիում տեղի ունեցած կիոկուշին կարատե մարզաձևից Հայաստան-Վրաստան թիմային առաջնությանը Հայաստանի համապատասխան ֆեդերացիայի պատվիրակության մեծահասակների խմբում հանդես է եկել նաև արցախցի մարզիկ Դավիթ Կարապետյանը:

Դ. Կարապետյանն ասել է, որ առաջնությանը մինչև 65 կգ քաշային կարգում ինքը գրավել է պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով մեդալի և դիպլոմի: Այս մասին գրում է artsakhpress.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականը 9:7 հաշվով հաղթանակ է գրանցել Վրաստանի հավաքականի նկատմամբ՝ թիմային արդյունքներով գրավելով առաջին հորիզոնականը:

Առաջնությանը մասնակցում էին նաև Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ: