Արխիվ - 25 Փետրվար 2019

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար

Այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով և ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը…

Տիգրան Կիրակոսյանը նվաճել է բրոնզե մեդալ Բելառուսի սամբոյի բաց առաջնությունում

Տիգրան Կիրակոսյանը նվաճել է բրոնզե մեդալ Բելառուսի սամբոյի բաց առաջնությունում

2017թ. սամբոյի աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը Մինսկում ավարտված մարզաձևի Բելառուսի Բաց առաջնությունում դարձել է երրորդ մրցանակակիր: Հայ սամբիստը 57 կգ քաշային կարգում, 19 մարզիկների պայքարում, արժանացել է բրոնզե պարգևի: Նշենք, որ մինսկյան ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են նաև Գրիգոր Մխիթարյանն…

Մարտունիում և Եղեգնաձորում նոր հիվանդանոցներ կկառուցվեն

Մարտունիում և Եղեգնաձորում նոր հիվանդանոցներ կկառուցվեն

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկի ֆեյսբուքյան էջից: Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների…

Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում

Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Նշենք, որ մրցաշարն անց է կացվել Իսրայելի Էլիաթ քաղաքում։ Գալուստյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 150.45 միավոր` գրավել է երրորդ տեղն` արժանանալով բրոնզե մեդալի: Գալուստյանն ըստ ամենայնի կմասնակցի…

Այսօր զորահրամանատար, պետական գործիչ և հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Այսօր զորահրամանատար, պետական գործիչ և հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն…

ԱԺ հանձնաժողովը մերժել է անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովը մերժել է անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագիծը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: Խորհրդարանական հանձնաժողովը մերժել է օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 5-ը։…

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ-ին։ Այս մասին ասել է Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը: Մարզադաշտում կատարվել է հողային աշխատանքներ, որից հետո կիրականացվի…

Հայաստանի բանկերի միություն․ «Ներվել է ավելի քան 9.5 մլրդ դրամի չափով վարկային պարտավորություն»

Հայաստանի բանկերի միություն․ «Ներվել է ավելի քան 9.5 մլրդ դրամի չափով վարկային պարտավորություն»

Հայաստանի բանկերի միությունը հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ բանկերի կողմից ներված վարկային տոկոսների, տույժ-տուգանքների վերաբերյալ: «Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:…

Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Մեծագործը և նրա գահակալման տարիներին հատած ոսկյա դրամը

Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Մեծագործը և նրա գահակալման տարիներին հատած ոսկյա դրամը

Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Մեծագործի (Ռուբինյանների իշխանական տոհմից, գահակալել է 1187-1219 թթ.) լատիներեն մակագրությամբ այս դրամները շրջանառության մեջ են եղել Արևմտյան Եվրոպայում և այլուր: Լևոն Մեծագործի գահակալման տարիներին հատած ոսկյա և արծաթե դրամները դարձել էին ամենահայտնի միջազգային շուկաներում…

Ստեփանակերտում կկազմակերպվի հայերենի գրավոր խոսքի զարգացման դասընթաց

Ստեփանակերտում կկազմակերպվի հայերենի գրավոր խոսքի զարգացման դասընթաց

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») «Կովկասի ինստիտուտ»-ի կողմից կկազմակերպվի հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում հայերենի գրավոր խոսքի ու սոցիոլոգիական տեղեկատվության վերլուծության և ներկայացման հմտությունների զարգացման…

Ստամբուլում հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ռասիստական գրություններ են արվել

Ստամբուլում հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ռասիստական գրություններ են արվել

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք ռասիստական բնույթի են: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։…

Ազատամարտիկները ահազանգում են․ Այգեստանի գյուղապետը սուտ ցուցմունք է տվել

Ազատամարտիկները ահազանգում են․ Այգեստանի գյուղապետը սուտ ցուցմունք է տվել

Արարատի մարզի Այգեստան համայնքում ազատամարտիկներ են հավաքված: Նրանք եկել են համայնքապետ Սոկրատ Հովսեփյանից պատիվ պահանջելու: Ազատամարտիկներն ահազանգում են, որ Սոկրատ Հովսեփյանն իրենց ընկերների՝ ազատամարտիկներ Արտյուշ Մկրտչյանի և Արմո Վարդանյանի վրա սուտ ցուցմունքներ է գրել, որ, իբր, վերջիններս, գյուղից…

Համընդհանուր ներառական կրթությունը Շիրակի մարզում կներդրվի սեպտեմբերից

Համընդհանուր ներառական կրթությունը Շիրակի մարզում կներդրվի սեպտեմբերից

Շիրակի մարզի 24 դպրոցում 1300 երեխա ներկայում ներգրավված է ներառական կրթական համակարգում: Նոր ուսումնական տարվանից սպասվում է, որ ևս 124 դպրոց կդառնա ներառական: Մինչ նման որոշում ընդունելը՝ «Հայկական Կարիտաս» և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցացիա» ՀԿ-ն Եվրոպական…

Ալեքսանյանն ու Ծառուկյանը գումար են փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին

Ալեքսանյանն ու Ծառուկյանը գումար են փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին

«Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, բայց, ինչպես հայտնեցին ներկա ԶԼՄ-ները՝ «այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը»…

ԵՄ ու IDeA համատեղ ծրագրով Տավուշում ստեղծվել է 31 աշխատատեղ

ԵՄ ու IDeA համատեղ ծրագրով Տավուշում ստեղծվել է 31 աշխատատեղ

Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների…

Մարզիկը Հայաստան-Վրաստան թիմային առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել

Մարզիկը Հայաստան-Վրաստան թիմային առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել

Բաթումիում տեղի ունեցած կիոկուշին կարատե մարզաձևից Հայաստան-Վրաստան թիմային առաջնությանը Հայաստանի համապատասխան ֆեդերացիայի պատվիրակության մեծահասակների խմբում հանդես է եկել նաև արցախցի մարզիկ Դավիթ Կարապետյանը: Դ. Կարապետյանն ասել է, որ առաջնությանը մինչև 65 կգ քաշային կարգում ինքը գրավել է պատվավոր…

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բեռնատարների համար

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների…

Կրակոցներ Էրեբունիում

Կրակոցներ Էրեբունիում

Փետրվարի 24-ին, ժամը 21։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից: Նույն…

Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տոնել «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարի հերթական տուրում

Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տոնել «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարի հերթական տուրում

Մոսկվայում շարունակվում է շախնատի «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ: Մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը և Արամ Հակոբյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի արդյունքով են ավարտել Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայկ…

Հրդեհ Կառավարական տան առաջին շենքում

Հրդեհ Կառավարական տան առաջին շենքում

Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման…

Արսեն Թորոսյանը հերքում է համացանցում տարածված հերթական սուտ լուրը

Արսեն Թորոսյանը հերքում է համացանցում տարածված հերթական սուտ լուրը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հերքում է «արգելվելու է թութունը, որ թույլատրվի պլանը» համացանցում տարածված սուտ լուրը․ «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը»…

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան․ «Հարկ է խուսափել կարևոր բնագավառները մեկը մյուսին կցել-միավորելու գործելաոճից»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան․ «Հարկ է խուսափել կարևոր բնագավառները մեկը մյուսին կցել-միավորելու գործելաոճից»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմությունը չի ճանաչում մի ազգ, որը զարգացել է մեկ ուրիշի կողմից նվաճված կամ նույնիսկ միավորված լինելու ժամանակաշրջանում: Եվ դա ավելի քան նորմալ է: Նույնպես և որևէ կառույցի զարգացման գրավականն իր անկախությունն է: Ինչո՞ւ անկախությունից…

Դավիթ Խաչատրյանը և Ռազմիկ Ղուլինյանը նվաճել են Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնական գոտիները

Դավիթ Խաչատրյանը և Ռազմիկ Ղուլինյանը նվաճել են Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնական գոտիները

Երևանում՝ նախկին «Միկա» մարզադահլիճում, կայացել է MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարը, որի ընթացքում անցկացվել է գոտու երեք մենամարտ։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանը նվաճել է WMMAL (World Mixed Martial Arts League) վարկածով Եվրոպայի չեմպիոնական գոտին։ Նա 3-ռաունդանոց մենամարտում հաղթել է…

Արսեն Թորոսյան․ «Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին արտագնա համաժողովը համարում ենք կայացած»

Արսեն Թորոսյան․ «Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին արտագնա համաժողովը համարում ենք կայացած»

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին արտագնա համաժողովը համարում ենք կայացած և շատ արդյունավետ։ Մեր ոլորտի մասնակցային և ներառական կառավարումն ու զարգացումը բարձրացավ մի նոր մակարդակի, ինչը թույլ…

Փետրվարի 25-26 առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 25-26 առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի…

Ջրանջատումներ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում

Ջրանջատումներ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 25-ին ժամը 09։00-ից մինչև փետրվարի 26-ը ժամը 09։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Շահումյան, Գայի, Հովսեփյան, Մյասնիկյան, Ուսանողական փողոցների…

Երևանում և չորս մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և չորս մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Ավանեսովի փ. 8/2 շենքը, 10։30-16։30 - Թումանյան փ.…