ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկի ֆեյսբուքյան էջից:

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։

2018թ-ի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ն: