Արարատի մարզի Այգեստան համայնքում ազատամարտիկներ են հավաքված: Նրանք եկել են համայնքապետ Սոկրատ Հովսեփյանից պատիվ պահանջելու:

Ազատամարտիկներն ահազանգում են, որ Սոկրատ Հովսեփյանն իրենց ընկերների՝ ազատամարտիկներ Արտյուշ Մկրտչյանի և Արմո Վարդանյանի վրա սուտ ցուցմունքներ է գրել, որ, իբր, վերջիններս, գյուղից գողություն են կատարել: Արտյուշ Մկրտչյանին և Արմո Վարդանյանին քննչական բաժանմունք բացատրություն տալու են հրավիրել: Թե ինչ ընթացք է ստացել գործը, ազատամարտիկները տեղյակ չեն, սակայն պնդում են, որ գյուղապետը սուտ ցուցմունք է տվել: Այս մասին գրում է hetq.am-ը։

«Գյուղապետի դեմ թեմա ունենք: Գյուղապետը զրպարտել է կռվող տղերքին, որ լուսավորություն են ջարդել, գերեզմանի կռանտներն են ջարդել, գործ է հարուցել քրեական բաժանմունք: Հիմա կռվող տղերքը հավաքվել են, որ պատիվ պահանջեն, թե ինչու է իրենց զինակից ընկերներին զրպարտել»,- պատմել է Այգեստանի ավագանու անդամ Պարգև Սարգսյանը: