Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

Նշենք, որ մրցաշարն անց է կացվել Իսրայելի Էլիաթ քաղաքում։ Գալուստյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 150.45 միավոր` գրավել է երրորդ տեղն` արժանանալով բրոնզե մեդալի:

Գալուստյանն ըստ ամենայնի կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 18-24-ը ճապոնական Սաիտամա քաղաքում: