Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք ռասիստական բնույթի են:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին, փոխանցում է ermenihaber-ը:

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր պատահել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցու հետ։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։

Ահազանգի արդյունքում եկեղեցու պատերը իսկույն մաքրվել էին։