«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ-ին։

Այս մասին ասել է Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը:

Մարզադաշտում կատարվել է հողային աշխատանքներ, որից հետո կիրականացվի խոտածածկ, իսկ այնուհետև կտեղադրվի 150 նստատեղ: Մարզադաշտը նախատեսված է շահագործման հանձնել ընթացիկ տարվա հուլիսին:

Ա. Աղաբեկյանը նշել է նաև, որ նոր մարզադաշտ ունենալը Ճարտարում կխթանի սպորտի զարգացմանը: