ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Խորհրդարանական հանձնաժողովը մերժել է օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 5-ը։

Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր։ Նա նշել է, որ, անկախ արհեստակցական մարմին ստեղծելով, աշխատակիցները կախվածություն չեն ունենա իրենց գործատուներից: