ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն լրագրողների հետ հանդիպմանն ասել է․

«Ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» դարձնելու նախաձեռնությանը ծանոթ եմ։ Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, ապա ես կառաջարկեմ օրինագծի հեղինակներին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը Արցախի փրկության օր սահմանել։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ցույց է տալիս հերթական անգամ հասարակա-քաղաքական մտքի, կներեք բառիս համար, սնանկությունը, երբ դիսկուրսներն իջել են պլինտուզի մակարդակի, ցավոք»։

Անդրադառնալով Մարտի 1-ի երթին՝ նա ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր մարտի 1-ի երթի մասնակիցների քանակից։

«Մարտի 1-ին վարչապետն ուղերձ արել է, պետական ապարատը կազմակերպել է, երթ արել, հետո երթի մասնակիցների քանակից դժգոհ էր, նա ուզում էր Մարտի 1-ի սուգը, ողբը վերածել ուժի ցուցադրության, բայց հայ հասարակությունը իրեն թույլ չտվեց ուժի ցուցադրություն կազմակերպել ողբերգության ու մահվան օրը։ Սա շատ կարևոր հանրային ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Աշոտյանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե ինքը մասնակցե՞լ է երթին, Աշոտյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի տարի չի մասնակցել մարտի 1-ի երթերին, հետևաբար այս տարի էլ կարիք չկա զարմանալու, որ չի մասնակցել երթին։