Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: Նա Սահմանադրության վրա երդվել է հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին: Երդման արարողությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին հայտարարել է նախագահի լիազրությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից Սենատի ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաևին անցնելու մասին:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Տոկաևն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ Ղազախստանի առաջին նախագահի պատվին:

Ըստ Սահմանադրության, Տոկաևը կղեկավարի երկիրը մինչև Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը, որը ղեկավարել է երկիրը 30 տարի: