Հանրապետության տարածքում մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-31 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։