Արխիվ - 27 Մարտ 2019

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախի բազմազավակ ընտանիքներին

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախի բազմազավակ ընտանիքներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Նախագահ Սահակյանը կարևորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ…

Վարչապետ. «Հունիսին 3000 աշխատատեղով բաճկոնի արտադրամաս է բացվելու»

Վարչապետ. «Հունիսին 3000 աշխատատեղով բաճկոնի արտադրամաս է բացվելու»

ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա խոստում, որ Երևանում հունիսին բացվելու է բաճկոնների արտադրության գործարան՝ 3000 աշխատատեղով: «Մի շարք բրենդային ընկերությունների հետ այս նախագծին մասնակցելու է նաև «Ալեքս» ընկերությունը (գործարար,…

Ադրբեջանը նոր զորանոցներ ու նոր դիրքեր է կառուցելու Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանը նոր զորանոցներ ու նոր դիրքեր է կառուցելու Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը կարգադրել է ամրացնել պաշտպանական դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Գուլիևը ստուգել է ՀՀ հետ սահմանին գտնվող «Ղազախ» սահմանապահ ուղեկալի անձնակազմի մարտական պատրաստականությունը, հայտնում է Interfax.az-ը գերատեսչության…

«Երկարատև աշխատանքից հետո հանրության քննարկմանն ենք ներկայացնում դեղերի դեղատոմսով դուրս գրման վերամշակված կարգը»․ Արսեն Թորոսյան

«Երկարատև աշխատանքից հետո հանրության քննարկմանն ենք ներկայացնում դեղերի դեղատոմսով դուրս գրման վերամշակված կարգը»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկարատև աշխատանքից հետո, մասնագիտական և լայն հանրության քննարկմանն ենք ներկայացնում դեղերի դեղատոմսով դուրս գրման վերամշակված կարգը, որի մեջ հաշվի են առնվել բարձրացված հարցերը։ Նախագծի ներկայիս տեսքին հանգել ենք նաև նախարարության…

Արմավիրի ջրօգտագործողներն ուռճացրել են բաժանորդների պարտքը և գումար յուրացրել

Արմավիրի ջրօգտագործողներն ուռճացրել են բաժանորդների պարտքը և գումար յուրացրել

Արմավիրի մարզի ջրօգտագործող ընկերությունների որոշ տնօրենների մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի ապօրինություններ են բացահայտվել։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2018թթ-ին մարզում գործող ջրօգտագործող…

Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ

Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ

Մարտի 23-ին ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ Դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից…

ԱԺ-ն ընդունել է կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելող նախագիծը

ԱԺ-ն ընդունել է կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեության արգելմանը: Ընդունվել է նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը,…

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Ինչպես…

Մայիսի 26-ին կկայանա Ազնավուրի 95-ամյակին նվիրված հուշ-երեկո

Մայիսի 26-ին կկայանա Ազնավուրի 95-ամյակին նվիրված հուշ-երեկո

Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները…

Ուկրաինայում կոռուպցիայի համար առաջարկում են մահապատիժ սահմանել

Ուկրաինայում կոռուպցիայի համար առաջարկում են մահապատիժ սահմանել

Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել՝ պատգամավորների և պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի համար մահապատժի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է NewsOne-ը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է կոռումպացված պաշտոնյաներին ուղիղ եթերում գնդակահարել։ «Կրակեք…

Ռուսաստանում սպանել են հայ երիտասարդ գործարարին

Ռուսաստանում սպանել են հայ երիտասարդ գործարարին

«Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկ շրջանի բնակարաններից մեկում սպանված են գտել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 34-ամյա գործարարի դին գտել են երկուշաբթի երեկոյան։ Մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով։ Դեպքի…

ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի

ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի

Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել առաջարկին, որով չեղարկվում են պարտադիր անցումներն ամառային և ձմեռային ժամանակի: 2021թ-ից ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշել անցնել ամառային և հետո ձմեռային ժամանակի թե ոչ, գրում է BBC-ն: Ըստ գործող կանոնների, ԵՄ անդամ բոլոր երկրները…

Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով

Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մարտի 27-ի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, հայտնել է, որ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձը: Աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին:

Ֆիզուլիում ադրբեջանցի զինվոր է սպանվել

Ֆիզուլիում ադրբեջանցի զինվոր է սպանվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի կորստի մասին: Ըստ հաղորդագրության, մարտի 26-ի երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլլեզով Էլլեզ Ալեդդին օղլին: Ըստ ադրբեջանական պաշտպանության նախարարության, մարտի 26-ին «բախումներ են եղել» Արցախի…

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործում»

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի…

Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձը 10%-ով կբարձրանա

Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձը 10%-ով կբարձրանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրադարնում հայտարարել է, որ պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը: Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»: «Այս…

Գյուղապահովագրության 50%-ը կվճարի պետությունը

Գյուղապահովագրության 50%-ը կվճարի պետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի գյուղացու ընտրած ապահովագրության 50%-ը: Կառավարության գյուղատնտեսության ոլորտում ներդրվելիք ապահովագրական ծրագիրն իրականացվելու է 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց…

«Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ». Սուրեն Պապիկյան

«Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Սուրեն Պապիկյանն անդրադարձել…

«Հազարավոր գյումրեցիների համար երկրաշարժը դեռ չի ավարտվել». Ալեքսանդր Լապշին

«Հազարավոր գյումրեցիների համար երկրաշարժը դեռ չի ավարտվել». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին Հայաստանում է, նա այցելել է Գյումրի: Livejournal-ի իր բլոգում նա ծավալուն անդրադարձ է կատարել երկրաշարժին, դրա հետևանքներին և քաղաքի այսօրվա կյանքին: «Հազարավոր գյումրեցիների համար երկրաշարժը չի ավարտվել, այն դեռ շարունակում է սպանել նրանց նյութապես ու հոգեբանորեն…

«Ադրբեջանցիները կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում». Արման Աբովյան

«Ադրբեջանցիները կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները, համաձայն իրենց «հին ավանդույթների», կրկին փորձում են լարել իրավիճակը առաջնագծում (հիշեցնեմ` երեկ դրանք կրակ են բացել հայկական դիրքերի…

«ԵՊՀ ուսխորհրդի սենյակում ինձ հորդորում էին անդամագրվել ՀՀԿ-ին». Դանիել Իոաննիսյան

«ԵՊՀ ուսխորհրդի սենյակում ինձ հորդորում էին անդամագրվել ՀՀԿ-ին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլ տեղեր չգնամ: Անգամ անձամբ ինձ էին 2007թ-ին՝ ԵՊՀ ուսխորհրդի սենյակում, հորդորում անդամագրվել ՀՀԿ-ին, երբ նույն սենյակում վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզչական ակցիան էին նախապատրաստում: Իսկ…

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

Մարտի 28-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Ինչպես տեղեկացրին Արցախի արտաքին…

Արագածավանի համայնքապետը օբսիդիանի արդյունահանման անօրինական թույլտվություններ է տրամադրել

Արագածավանի համայնքապետը օբսիդիանի արդյունահանման անօրինական թույլտվություններ է տրամադրել

Արագածավան համայնքը հարուստ է հանքավայրերով՝ պեռլիտ, օբսիդիան, բազալտ, տուֆ, սակայն, դրանք համայնքի սեփականությունը չեն: Հանքավայրերում ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, իսկ Արագածավանի համայնքապետարանն ընկերություններին հանքավայրում…

ՀԱՕԿ-ը սկսում է սպորտային մարկետինգի զարգացման ծրագիր

ՀԱՕԿ-ը սկսում է սպորտային մարկետինգի զարգացման ծրագիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետինգի ու մենեջմենթի գծով մագիստրատուրայի ուսանողներն այսուհետև կվերապատրաստվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ուսանողները պրակտիկա կանցնեն…

Տարոն Աճեմօղլու. «Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա»

Տարոն Աճեմօղլու. «Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա»

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական գնահատականներ է տվել: Այս օրերին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը Աճեմօղլուն…

Արաբական աշխարհի վարսահարդարների մրցույթում հաղթել է լիբանանահայ Հովսեփ Թլսմյանը

Արաբական աշխարհի վարսահարդարների մրցույթում հաղթել է լիբանանահայ Հովսեփ Թլսմյանը

Եգիպտոսում տեղի է ունեցել Արաբական աշխարհի վարսահարդարների մրցույթ, որի շրջանակներում լիբանանահայ վարսահարդար Հովսեփ Թլսմյանը արժանացել է տղամարդու լավագույն վարսահարդարի մրցանակին: «Արարատ» թերթը գրում է, որ այս մրցումը կազմակերպվում է չորս տարին մեկ: Հովսեփ Թլսմյանը, որը մասնակիցների մեջ…

Մարտի 26-ին մահացել է ՊԲ զինծառայող

Մարտի 26-ին մահացել է ՊԲ զինծառայող

Մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածքից մահացել է 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը։ Այս մասին հայտնում է ՊԲ պաշտոնական կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար…

«Ազատ գետի կիրճում, հենց գետի հունի մեջ կառուցված է ձկնաբուծարան․ Արդյո՞ք կա թույլտվություն»․ Հայկական բնապահպանական ճակատ

«Ազատ գետի կիրճում, հենց գետի հունի մեջ կառուցված է ձկնաբուծարան․ Արդյո՞ք կա թույլտվություն»․ Հայկական բնապահպանական ճակատ

Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է․ «Սա Ազատ գետի կիրճի պատկերներն են մեկ տարվա տարբերությամբ։ Գառնի և Գողթ գյուղերի սահմանագծին, հենց գետի հունի մեջ արված են հողային աշխատանքներ և կառուցված են ավազաններ՝ հավանաբար ձկնաբուծարանի համար։ Ահազանգը ստացել ենք Գառնի գյուղի սփյուռքահայ բնակիչ,…

«Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան»․ Արսեն Թորոսյան

«Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան։ Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն…

Այսօր սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ

Այսօր սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-31 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 - Արամի փ. 86, 88 շենքերը և 64-88 սեփական տներ, «Դայմոնդ-Հաուս»…

Կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը

Կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…

Ստեփանակերտի որոշ փողոցներում երկու ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Ստեփանակերտի որոշ փողոցներում երկու ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Մարտի 27-ին՝ ժամը 10:00-12:00 ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը: Մասնավորապես կդադարեցվի Վ. Օվյան 2-26 զույգ, 3-17 կենտ, Կ. Դանիելյան 2-6 զույգ, 1-25 կենտ, Վ. Վաղարշյան 3-րդ փակուղի 1-29 կենտ, 2-6…